Ամանորը կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան՝ ուտելիքի։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասեց հհ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադարձավ, Ամանորը Հայաստանում ու հանրային միջավայրում նշելու կարևորությանը։
«Խնդիր ենք դնում, որպեսզի Ամանորը նշելու մթնոլորտը փոփոխություն կրի: Երկար տարիներ ընդունված է, ու դառնում էր թրենդ, որ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել ՀՀ-ից դուրս: Ամանորը նշելու պայմանները, որ գոյություն ունեն, ստեղծում են անհարմարություններ:
Խնդիր ենք դրել ստեղծել նոր պայմաններ ու ոչ թե այն լինի մի տոն, որտեղ մարդիկ փոքր, միջին խմբերով առանձնանում են, այլ ուզում են Ամանորը ՀՀ-ում դարձենլ հանրային տոն, որտեղ հանրությունը միասին նշելու հարթակ ունի՝ պարտադիր ծախսերի տրամաբանությունը նվազեցնել:
Ցույց տալ, որ Ամանորը կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան՝ ուտելիքի»,- ասաց Փաշինյանը: