«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է 2019 թվականը ամփոփել մամուլի ասուլիսով: Խմբակցության կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերի 26-ին` նրանց կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Տեղեկացանք, որ «Իմ քայլի» ասուլիսին մասնակցելու են հիմնականում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ հանձնաժողովների իմքայլական ղեկավարները, որոնք ասուլիսի ժամանակ կներկայացնեն նաեւ հանձնաժողովների կատարած աշխատանքները: Եվ ներկա կլինեն այն հանձնաժողովների փոխնախագահները, որոնց ղեկավարները ընդդիմության ներկայացուցիչներն են: Իհարկե, որեւէ կերպ սահմանափակված չէ ներկաների թիվը, եւ մյուս պատգամավորները ցանկության դեպքում եւս կարող են ներկա գտնվել ասուլիսին:
Բացի լրագրողների առջեւ հաշվետվություն ներկայացնելուց, իշխող խմբակցությունը կհավաքվի, եւ միմյանց միջեւ կփորձեն ամփոփել կատարված աշխատանքները, ապա կհանդիպեն նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ վերջինիս առջեւ եւս հաշվետվությամբ հանդես կգան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: