Սահմանադրական դատարանը մնացել է միակ անառիկ ամրոցը, որ գրավելով այսօրվա իշխանությունն ի վիճակի կլինի ցանկացած քաղաքական նախաձեռնություն կյանքի կոչել՝ միջազգային պայմանագրեր վավերացնել և այլն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով նաև Ստամբուլյան կոնվենցիայի մասին և նշելով, որ ՍԴ այսօրվա կազմը թույլ չի տալիս դա անել:
Պետրոսյանը նշեց, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը քաղաքական շարժառիթներ ունի, ինչի մասին իշխանություններն են խոստովանել և ՍԴ տխրահռչակ դատավոր Վահե Գրիգորյանը, ով ՍԴ-ի միակ ճգնաժամն է. «Առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շուրթերով ասվել է, որ ՍԴ խնդիրն ունի քաղաքական բնույթ»:
«Մի երկիր, որի ՍԴ-ն ձևավորվում է և պահպանվում է քաղաքական շարժառիթներով, այդ երկիրը ոչ ներկա ունի, ոչ՝ ապագա»,-հավելեց պատգամավորը: