«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարը պետք է կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: