«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում:
Օրենքի նախագիծը միջանկյալ քայլ է դրսին` Վենետիկի հանձնաժողովին, ցույց տալու, որ իրենք ամեն ինչ արեցին` դատական ընդհանուր համակարգը, ՍԴ-ն «հեղափոխականորեն» առողջացնելու համար եւ վերջին կետ մնացել է սահմանադրական փոփոխություններով հարցը լուծելու տարբերակը:
Իսկ այդ փոփոխություններով (կամ նոր սահմանադրությամբ) ՍԴ-ն «նորոգելուն» զուգընթաց, հանրաքվեով իրենք կանցնեն նախագահական կառավարման: Ի դեպ. այդ մասին երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը դեռ մեկ տարի առաջ է զգուշացրել իր մտերիմներից մեկին` ասելով. «Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման. հենց միայն այն պատճառով, որ ինքը գործ անող չի, ընդամենը պոպուլիստ-խոսող է։
Շատ արագ կգնա նախագահական կառավարման, կդառնա նախագահ` կխոսի-կխոսի, իսկ վարչապետն իր ենթակայությամբ իր փոխարեն գործ կանի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: