Իր խոսքով՝ «դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը չհանդուրժող, դրա դեմ դեռևս ուսանողական տարիքից պայքարող» Սարհատ Պետրոսյանի ղեկավարած կառույցում պարզվում է՝ առիթը բաց չեն թողնում իրականացնելու ամենափոքր մեքենայություններն անգամ:
Ինչպես տեղեկանում ենք gnumner.am կայքից, Կադաստրի կոմիտեն 2018 թվականի դեկտեմբերի 10-ին բեռնափոխադրման պայմանագիր է կնքել ոմն «Լեգարա» ՍՊԸ-ի հետ, որի համաձայն, պետք է իրականացվեր արխիվի, գրասնեյակային կահույքի, համակրգչային տեխնիկայի տեղափոխում Վայոց Ձորի մարզից՝ Երևան: Տեղափոխությունն իրականացնելու համար կոմիտեն, ըստ պայմանագրի, վճարել է նախատեսված 400 հազար դրամy: Ընդունման հանձնման արձանգրությունը կազմվել է դեկտեմբերի 14-ին, համաձայն որի բեռների փոխադրումը կատարվել է:
Չնայած դրան, 2019-ի հունվարին նույն նպատակի համար նույն կազմակերպությանը կոմիտեն այս անգամ էլ վճարել է 1 մլն դրամ, սակայն առանց աշխատանքների հանձման ընդունման, քանի որ արխիվը դեկտեմբերին արդեն իսկ բերվել էր:
Խուսափելով փողերի լվացման այս մեխանիզմի մասին մեկնաբանություններ տալուց, համեմատության համար նշենք միայն, որ օրինակ՝ Երևան-Մոսկվա –Երևան 20 տոննա ապրանք տեղափոխող մեկ ֆուռի արժեքը կազմում է 1 մլն 500 հազար:
Հարգելի ընթերցողներ, պայմանագրերի օրինակներին կարող եք ծանոթանալ՝ gnumner.am կայքում