ԲԱՑԱՌԻԿ. Որքա՞ն է կազմել Կադաստրի պետի ու աշխատակիցների աշխատավարձերը՝ կառավարության գաղտնի որոշումով

Վարչապետի գաղտնի որոշումը՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ, վերջին շաբաթվա թոփ քննարկողն է: LosArmNews.com կայքն իր աղբյուրներով, ներկայացնում է, թե Կադաստրի պետական կոմիտեում որքան է կազմել աշխատավարձերի գաղտնի որոշմամբ սահմանված բարձրացումը և ովքեր են օգտվել դրանից:

Հատկանշական է, որ թեպետ ի սկզբանե խոսվում էր գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման մասին, բայց կադաստրում բանը հասել է մինչև անգամ գլխավոր քարտուղար: Բացի այդ, կան աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից բացի ստացել են պարգևատրում, դրան գումարած նաև գաղտնի որոշումով նախատեսված բարձրացումը:

Մայիս, հունիս և հուլիս ամիսների գծապատկերներից երևում է նաև, որ այս կառույցը խիստ առատաձեռն է ոչ միայն աշխատավարձերի ու պարգևատրումների հարցում, այլև՝ վերջնահաշվարկների: Հունիս ամսվա սյունակում երևում է, որ կոմիտեի ղեկավարի տեղակալներից Աշոտ Մուսայանն, ով այս պաշտում էր դեռ նախորդների ժամանակվանից և ում աշխատավարձը հունիս ամսին կազմել է շուրջ 250 հազար դրամ, վերջնահաշվարկ է ստացել  ոչ ավել, ոչ պակաս 8 մլն 460 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ վարձատրության հարցում այսչափ շռայլ կառույցի ղեկավարը՝ Սարհատ Պետրոսյանը նախորդ շաբաթ հրաժարականի դիմում է գրել:

      ՄԱՅԻՍ    
    Աշխատավարձ   Պարգևատրում Պարգևավճար (գաղտնի որոշում) Ընդամենը
Պետրոսյան Սարհատ Վազրիկի   Կոմիտեի ղեկավար 661.400   755.000 1.416.400
Մուսայան Աշոտ Մովսեսի   Ղեկավարի տեղակալ 372.038 29.500 550.000 951.538
Մելիքյան Լևոն Ռուբենի   Ղեկավարի տեղակալ 496.050 124.000 550.000 1.170.050
Սահակյան Արայիկ Ռուդիկի   Ղեկավարի տեղակալ 496.050 124.000 550.000 1.170.050
Գրիգորյան Գոհար Ռաֆայելի   Գլխավոր քարտուղար 459.012   525.000 984.012
Կարախանյան Արամ Ժորժի   Ղեկավարի տեղակալ 314.165 78.500   392.665
        ՀՈՒՆԻՍ    
    Աշխատավարձ   Պարգևատրում Պարգևավճար (գաղտնի որոշում) Վերջնահաշվարկ Ընդամենը
Պետրոսյան Սարհատ Վազրիկի   Կոմիտեի ղեկավար 661.400 0 755.000 0 1.416.400
Մուսայան Աշոտ Մովսեսի   Ղեկավարի տեղակալ 248.025 0 550.000 8.460.029 9.258.054
Մելիքյան Լևոն Ռուբենի   Ղեկավարի տեղակալ 496.050 0 550.000 0 1.046.050
Սահակյան Արայիկ Ռուդիկի   Ղեկավարի տեղակալ 496.050 0 550.000 0 1.046.050
Գրիգորյան Գոհար Ռաֆայելի   Գլխավոր քարտուղար 459.012 0 525.000 0 984.012
Կարախանյան Արամ Ժորժի   Ղեկավարի տեղակալ 359.637 78.500 0 0 438.137
      ՀՈՒԼԻՍ    
    Աշխատավարձ   Պարգևատրում Պարգևավճար (գաղտնի որոշում) Ընդամենը
Պետրոսյան Սարհատ Վազրիկի   Կոմիտեի ղեկավար 661.400 0 755.000 1.416.400
           
Մելիքյան Լևոն Ռուբենի   Ղեկավարի տեղակալ 496.050 0 550.000 1.046.050
Սահակյան Արայիկ Ռուդիկի   Ղեկավարի տեղակալ 496.050 0 550.000 1.046.050
Գրիգորյան Գոհար Ռաֆայելի   Գլխավոր քարտուղար 459.012 0 525.000 984.012
Կարախանյան Արամ Ժորժի   Ղեկավարի տեղակալ 496.050 0 550.000 1.046.050