«Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում նախօրեին մերժել են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանին։
Իշխանական պատգամավորների կարծիքով՝ թեկնածուն լուսավոր կենսագրություն չունի և արժանի չէ այդ պաշտոնին։
Նա աշխատել է ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2000-2001 թվականներին, եղել է ՊԵԿ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ Պետական գնումների գործակալությունում աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչն է։
Տասնօրյա ժամկետում խմբակցությունները նոր թեկնածու պետք է ներկայացնեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: