Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան տիկին Մերկել,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազ­գային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշ­խարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ:

Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից է: 

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Գերմանիայի Դաշ­նային Հանրապետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբե­րու­թյուն­­ների հետևողական զարգացումն ու խորացումը:

Այսօր Հայաստանն անցնում է  մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կա­րևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեր հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը:

Թող առաջընթացը և բարօրությունը մշտապես ուղեկից լինեն գերմանացի տաղանդաշատ և ստեղծարար ժողովրդին»: