Ի՞նչ հարված կլինի տնտեսությանը, եթե Ամուլսարի հանքը չշահագործվի

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։

Նա նշեց, որ շատ հնչեղ է այն հարցը, թե ի՞նչ հարված կլինի տնտեսությանը, եթե հանքը չշահագործվի։«Աշխատելու դեպքում ամեն տեղաշարժ իր հետևից դրական սպասումներ է ձևավորում, պոտենցիալն աճեցնում է, և հակառակը, չաշխատելու դեպքում բացասական սպասումներ են ձևավորվում»,- ասաց Ջանջուղազյանը։Նա նշեց, որ այս հարցում պետք է ապավինել մասնագետներին, փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով։