«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության թեւերը կտրող Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա նաեւ լեզուները «կտրել»։ Իսկ իշխանության ներսի «լեզուներն» արդեն շատ բաներից են բողոքում։
Օրերս գերատեսչությունների որոշ ներկայացուցիչներ իրենց գոհունակությունը հայտնեցին մի քանի լրատվամիջոցների՝ իշխանություններին անխնա քննադատելու համար։ Նրանց սրտով է, որ քննադատության տարափ է տեղում եւ՛ նոր իշխանությունների քաղաքականության, եւ՛ կադրային նշանակումների առնչությամբ։
Վերջիններիս նյարդերի վրա ազդում են իշխանափոխության ալիքի վրա նախարարություններ եկած այն կադրերը, որոնք բացարձակապես գործից գլուխ չեն հանում։ Սակայն սա չի խանգարում, որ վերջիներս ամբարտավան լինեն ու փորձառուների վաստակը ոտնատակ տան։
Այլ խոսքով, հների ու նորերի պայքարը գերատեսչություններում խորանում է, առայժմ հաղթում են անտեղյակները՝ հետեւում թողնելով փորձառուներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: