«Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը խրախուսելու նրանց միջև շարունակվող երկխոսությունը»: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը», – նշել է նա:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում է, որտեղ հունիսի 20-ին հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:
Աղբյուրը՝ lragir.am