ԱԺ գործուղումները չեղարկվել են հանուն Վահե Գրիգորյանի ընտրության

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները, որը հնարավոր է եղել՝ հետաձգել են։ Իշխանությունում գործել են «մեկ ձայնն էլ վճռորոշ է» սկզբունքով։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պետությունների խմբի 83-րդ լիագումար հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 16-22-ը ներառյալ Ստրասբուրգ պետք է գործուղվեր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը։

https://hraparak.am/uploads/images/image_750x_5d0941d1a0867.jpg

Երեկ նա մասնակցում էր ընտրությանը։ Քվեարկությունից հետո հետաքրքրվեցինք, թե ինչու գործուղման չի մեկնել։ «Անձնական պատճառներով»։ Այդ «անձնական պատճառներն» ուղիղ կապ ունե՞ն ՍԴ դատավորի ընտրության հետ։ «Ոչ, ես չեմ մեկնել անձնական պատճառներով, որոնց մասին չեմ կարող խոսել»»։

Related image

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: