«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Լեւոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ճիշտ է, նա արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ֆինանսիստ է, սակայն նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին է:
Նրա բարձրագույն կրթությունն արտերկրում հնարավոր է դարձել հենց այդ կաշառքների շնորհիվ: Գագիկ Մազմանյանը մինչ քրեական գործի հարուցումը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նա ներկայումս անազատության մեջ է:
Ըստ դատական ակտի՝ Մազմանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրենը կազմել եւ Կենտրոնի հարկային է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, կատարել է հանցավոր արարքներ՝ ստացել է ինչպես խոշոր, այնպես էլ առանձնապես խոշոր չափերով կաշառք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: