Դավիթ Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի հավանական հրաժարականի մասին

Չեմ կարող ասել Վիտալի Բալասանյանը հրաժարական տալու մտադրություն ունի, թե՞ ոչ:

Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, որ անվանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:

Բաբայանն ընդգծեց, որ եթե նշանակումների կամ ազատումների, կադրային փոփոխությունների մասին  լուրեր են լինում իրենք դրանք չեն թաքցնում, հատկապես նման պաշտոնյաների դեպքում:

‹‹Այդ տեղեկատվությունը պաշտոնապես տարածվում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կողմից, եթե այդպիսի տեղեկատվություն չի տարածվել, ուրեմն անիմաստ է խոսել այդ մասին››,-ասաց ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել նաև Վիտալի Բալասանյանի հետ, սակայն չհաջողվեց։

Աղբյուր` Փաստինֆո