Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից․ Ցոլակյանն՝ ԱԻՆ-ում չարաշահումների մասին

ԱԻ նախարարությունում կոռուպցիոն բացահայտումներ էին եղել, և գործը կապվում էր նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հիշեցրեց խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ԱԻ նախարարին խնդրեց թարմ տեղեկություններ հայտնել դեպքի մասին։

«Ինչքան ես տեղյակ եմ՝ մեռած հոգիների ինչ-որ պատմություններ կային։ Ուզում եմ հասկանալ՝ մեռած հոգիները վերացե՞լ են, թե՞ ոչ», – հարցրեց Քոչարյանը։

«Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից», – պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ պարզագույն, պրիմիտիվ սխեմա է գործել։ Բայց այլ մանրամասներ Ցոլակյանը հրաժարվեց բացահայտել։

 

shantnews.am