ՍԴ դատավորի ընտրությանը պատգամավորներից մեկը «քվեարկել է» Չաք Նորիսի օգտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաև 2013թ. նախագահական ընտրություններում և քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նշեց. «Չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քվեարկությունը գաղտնի է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am