ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է ռուսական ազդեցության դեմ պայքարի համար 280 մլն դոլար հատկացնել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գլխավոր հանձնաժողովն առաջարկել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար 280 մլն դոլար հատկացնել, հաղորդում է golos-ameriki.ru-ն:

Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի կամ նախկին Խորհրդային Միության որևէ այլ տարածքի շրջափակումը ճանաչող երկրներին օգնություն հատկացնելու արգելք սահմանել:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից «որևէ դրամական միջոց» չի ուղղվի այն երկրների աջակցությանը, որոնք ՌԴ-ի կողմից Ղրիմի կամ Ուկրաինայի այլ տարածքի բռնակցմանը նպաստող հստակ քայլեր են ձեռնարկել:

Օրենքի նախագիծը ենթադրում է միջոցներ հատկացնել Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդավարության զարգացման ծրագրերի աջակցման, ռուսական ծայրամասերի, եվրոպական, ասիական երկրների համար, որոնք ռուսական «չարամիտ ազդեցության արշավի» օբյեկտ են կամ խոցելի են դրա նկատմամբ:

Սահմանափակումների շարքում նաև Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն է, եթե Անկարան չվերանայի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցը:

tert.am