Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը Արցախում որևէ մեկի հետ չի քննարկել և չի էլ պատրաստվում քննարկել

Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների համար իբր փակագծեր է բացել իր հրաժարականի մասին հայտնի տեքստում արված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հրապարակ նետվող մտացածին լուրերը, հավանաբար, որոշ շրջանակների անհարկի անհանգստությունների արդյունքն են: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը Արցախում որևէ մեկի հետ չի քննարկել և չի էլ պատրաստվում քննարկել. Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու:

 

https://www.facebook.com/hmamij/posts/10213588384724066