«Վրաստանը 100%-ով եվրոպական պետություն է դարձել». Յունկեր

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այդ մասին Բրյուսելում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Մենք չպետք է մեզ խաբենք նրանով, թե չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում, ինչպիսին են պարամետրերը, սկզբունքները: Բոլորը գիտեն՝ ինչ է կատարվում, ինչպիսին է պլանը, և ոչ միայն երկու երկրներում, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Միակ բանը, որ մեզ չափազանց անհրաժեշտ է, քաղաքական կամքն է»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի առաջին օրը: Առաջարկվել է հանդիպման արդյունքում ստորագրել հոբելյանական հռչակագիր, ինչը չի հաջողվել անել. փաստաթուղթն արգելափակել է Ադրբեջանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի չներառման պատճառով: Մեկնաբանելով այս քայլը՝ Մամեդյարովն այսօր Բրյուսելում ասել է, որ հռչակագրի վերաբերյալ Ադրբեջանի բողոքի հետ կապված հարցը պետք է ուղարկվի Եվրամիության ղեկավարությանն ու կազմակերպությունում նախագահող Ռումինիային:

Ըստ նրա՝ հռչակագրի նախագիծն Ադրբեջանի համար «բավարար չէր»:

tert.am