Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կարճատև հանդիպումը

Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը:

«Կայացավ կարճ հանդիպում գագաթնաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Բրյուսելում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդի շենքում կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

168.am