Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության քարոզ: Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն:
Համասեռամոլները ոստիկան ապտակեցին, իշխանությունը լռեց, ԱԺ-ում տրանսգենդերը քարոզ արեց, իշխանությունը ևս չդատապարտեց: Հիմա էլ գրքերի շնորհանդեսներ են կազմակերպում և թիրախավորում 3-6 տարեկան երեխաներին:
Քիչ է՝ իրենք չեն դատապարտում, մեզ՝ դատապարտողներիս, անվանում են քաղաքական գեղցիներ: Ավելի լավ է մեղադրվել քաղաքական գեղցիության մեջ, քան ձեր նման լինել քաղաքական տրանսգենդերիզմի ակտիվիստներ:
Հ.Գ. Չնայած Նիկոլն ասում էր իզմեր չունի, բայց աստեղ էլ է սուտ խոսել: Նա ունի իզմեր: Նրա իզմերն են պոպուլիզմը և քաղաքական տրանսգենդերիզմը»: