Լարվածություն՝ վարչապետի աշխատակազմում․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդա­լային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մար­գարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանք­ների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճա­ռով: Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու հա­մար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։