2020 թվականի սկզբից Հայաստանում մաքսատուրքերը փոխվելու են, և մեքենաների գների փոփոխություն է տեղի ունենալու։ Ազգային ժողովում այս մասին խոսելուց հետո ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ՏԿՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանին հարցրեց, թե ինչ է արվում այս ռիսկերը չեզոքացնելու համար։
«Ինչ վերաբերում է գնագոյացման հետ կապված ռիսկերին, բնականաբար, մյուս տարի նախատեսվում է գների աճ` կապված ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս մեքենաների ներկրման հետ։ Այս հարցի վերաբերյալ մենք կարծում ենք, որ կարելի է քննարկել հնարավոր ցուցանիշները փոփոխության համար, սակայն այս պահի դրությամբ որոշակի ինչ-որ քայլեր չկան ձեռնարկված։ Որոշումը առայժմ պահպանվում է, ինչպիսին կար»,- ասաց փոխնախարարը։
Մելքումյանը նշեց, որ իրենք արդեն նամակ են պատրաստվում հանձնել վարչապետին, որ այս հարցը քննարկվի ԵԱՏՄ շրջանակներում։
Աղբյուրը՝ shantnews.am