«Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են». Գագիկ Ծառուկյան

«Էսօր մարդ ա գալու, ոչ թե բոլորը գան, ասեցի՝ պետք չի բոլորը գան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտի» աշխատակիցների գործադուլին:

Հարցին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպե՞լ է իր հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են: Թող գնար, բարի լիներ, մինչև էդ որոշում կայացնելը գործարանի պատասխանատուներին, ղեկավարներին, գնար, խոսեր մասնագիտորեն, որ էդ Թունյանը հասկանար՝ կլինկերն ինչ ա, ցեմենտն ինչ ա»:

«Ես իմ թիմի առաջ մաքուր եմ»,- հավելեց Ծառուկյանը: