Աշոտյան, Շարմազանով, Գեղամյան․ ռուսական մամուլի հրապարակումներով պետք է զբաղվի ՀՀ ԱԱԾ-ն

«Իհարկե, եթե կա ներքին ֆոնը, ապա դա պետք է արտահայտվի։ Ես նախկինում արձանագրել եմ, որ հեղափոխությունից հետո տաս օր պարբերականությամբ Արտաշես Գեղամյանը «Ռեգնիում» գործակալության կայքում տեղադրում է հոդվածներ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է որպես Միացիալ Նահանգների ազդեցության գործակալ, և նույնիսկ՝ գործակալ, ազգայի դավաճան և այլն, և այլն։ Եվ սա որևէ մեկին չի մտահոգում։ Ամեն դեպքում սա մի խնդիր է, որով պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն։ Ինչո՞ւ, որովհետև Գեղամյանը վերջին իր հոդվածում՝ ապրիլի 9-ին, գրում է, որ Ռուսաստանում հարյուր հազարավոր մարդիկ գերազանց են գնահատում իր հրապարակումները։ Հրապարակումներ, որտեղ նա հայերին մեղադրում է ռուսատյացության մեջ՝ ի դեմս Մանվել Սարգսյանի։ Մի կողմից խոսում է Արցախի անվտանգությունն ապահովելու մասին, մյուս կողմից՝ Մանվել Սարգսյանին, որը կանգնած է Ղարաբաղյան շարժման ակունքներում, մեղադրում է ռուսատյացության մեջ։ Մի կողմից խոսում է, թե իբր մտահոգված է Արցախի ճակատագրով, մյուս կողմից՝ այդպիսի մեղադրա՞նք։ Դա ի՞նչ է նշանակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

«Մարդը, որը չորս անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, հայտարարում է, որ Հայաստանում գործում է ռուսատյաց իշխանություն, որը վտանգում է Ռուսաստանի Հյուսիսային Կովկասը, որովհետև, եթե Հայաստանում ամերիկյան հովանավորության ներքո գործող կազմակերպությունների գործունեությունը չկանխվի, չարգելափակվի, դա ուղղակի սպառնալիք կլինի Հյուսիսային Կովկասի համար։ Ի միջի այլոց, սա հենց այնպես չի ասում։ Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ մեր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի մտահոգվել այս հրապարակումներով»,- հավելեց բանախոսը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։