ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ: Սակայն նա ասաց. «Ես ավելի լավ հարցեր էի սպասում ձեզանից»:
Լրագրողների դիտարկմանը, որ մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակագտագրի հարց չէ»:
Նա սպառնաց. «Եթե այլ հարցեր չունեք, ես հիմա կգնամ»:
Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստվում վարչապետի կոչ-հորդորին արձագանքել իր դիմում գրելով. «Ես դիմում չեմ գրելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: