Գագիկ Ծառուկյանը՝ Դավիթ Ղազարյանի կալանավորման մասին

«Իմ կարծիքով՝ հիմնականում օրենքի առաջ բոլորը հավասար են, դա պետք է իրավապահ մարմինները ապացուցեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի կալանավորմանը:

Ըստ նրա՝ արտահանումը դադարեցնելը ճիշտ չէ. «Դա մեծ վնաս կբերի»: