Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր քաղաքական կուսակցություն է ստեղծում. լրատվամիջոցներ

Թուրքիայում նոր քաղաքական կուսակցություն կստեղծվի: Այն կգլխավորի երկրի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նոր կուսակցության ստեղծման աշխատանքներին կմասնակցի նաև նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը:

Սպասվում է, որ կուսակցությունը կստեղծվի առաջիկա երկու ամսում: Դրա քաղաքական ուղղվածության մասին չի հաղորդվում:

Դավութօղլուն հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից 2016 թվականի մայիսի 22-ին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիայում քաղաքական կուսակցություն է ստեղծվել 2018 թվականի նոյեմբերին: Դրանով Թուրքիայում քաղաքական կուսակցությունների թիվը հասել է 83-ի: