Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «ցանկացած պահի» կարող են մարտեր սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, խոսելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կարող է «ցանկացած պահի» մարտեր սկսել:

«Մենք կարող ենք մարտի նետվել ցանկացած պահի, քանի որ բանակն ամբողջությամբ համալրված է զենք-զինամթերքով»,- ասել է Հասանովն ադրբեջանական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նշելով, թե իրենք ունեն «բարձրորակ զենք, անօդաչուներ, ավելի քան 1000 անուն զենք»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակում կատարվող բարեփոխումների հարցում օգտագործում է պատերազմական դրության մեջ գտնվող պետությունների, մասնավորապես Թուրքիայի փորձը: