Անցումային արդարադատության տված հնարավորություններով գայթակղվել պետք չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում, անդրադառնալով անցումային արդարադատությանը, նշեց, որ այդ հարցերով պետք է զբաղվի Ազգայյին ժողովը։ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պետք է սպասել, տեսնել, թե իշխանության ներկայացուցիչներն ինչ են առաջարկում, հասկանալ դրա բացասական և դրական կողմերը, նոր գնալ առաջ․

«Անցումային արդարադատությունը բավականին ընդգրկում երևույթ է, ավելին՝ նոր երևույթ է, և բոլոր նոր իրավական երևույթները զարգացման անսահման հնարավորություններ ունեն»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ գայթակղվել անցումային արդարադատության տված հնարավորություններով, պետք չէ, սա պետք է դիտարկել լուրջ և հիմնավոր երևույթ։

«Այս պահի դրությամբ ես մտավախություն ունեմ՝ իրականում ուզո՞ւմ եք․թե չենք ուզում, որովհետև չգիտենք դա ինչ է, ինչ է իրենից ներկայացնում»,-հավելեց Տարոն Սիմոնյանը։