ԱԱԾ-ն հաստատում է, որ երեկ դատավոր է ձերբակալվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ երեկ ԱԱԾ աշխատակիցների կողմից դատավոր է ձերբակալվել։ Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ Նա, սակայն, դատավորի անունը չասաց՝ նշելով, որ հաղորդագրություն կտարածեն։

Նշենք, որ մեր տեղեկություններով, երեկ ձերբակալված դատավորը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն է:

Նա կասկածվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ ԱԱԾ-ն առայժմ չի ասում կաշառքի չափը:

Գագիկ Հեբոյանի կենսագրությունը

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/157697