Արարատ Միրզոյանին հեռուստացույց ենք նվիրել, որ ժամանակ ունենա զբաղվելու պետության ծանր հոգսերով. Նարեկ Մանթաշյան

«Այընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է ԱԺ շենքի մոտ դրված հեռուստացույցը, որն «Այլընտրանք»  հասարակական կազմակերպության անունից նվեր են տարել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը  Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-գրել է Մանթաշյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրենց տանն ամեն ինչ ապառիկով են գնել, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքել էր՝ նշելով, որ ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, սակայն չի կարողացել, քանի որ Հարկադիրը կալանք է դրել իր հաշվի վրա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/28/mantashyan/2959285?fbclid=IwAR1d6W0C9_16BN3Sfb2XzcQC7Gvwzkruml-KctApwEn2_RVwQGsB-mqX1Ak