Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին․ Արտակ Զեյնալյան

Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը հիշեցրեց, որ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների արտահանձնման հետ կապված արգելք է նախատեսում։

«Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձնման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է հանձնել այլ երկրներ»,-շեշտեց Արտակ Զեյնալյանը։

Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը հայտնել էր «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանի ձերբակալման մասին, որն Իսրայելում խարդախություն կատարելու համար մեղավոր է ճանաչվել։