Սույն օրենքով սահմանված չէ՝ հորեղբոր տղան, զավակը ընտանիքի անդա՞մ են. Մանե Թանդիլյանը՝ նախարարին

Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը:

Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մեջբերում անելով օրենքի նախագծից, ասաց. «Դուք նշում եք, թե ովքեր չեն կարող լինել խորհրդի անկախ անդամ՝ նշելով ընտանիքի անդամ հասկացությունը: Ովքե՞ր են ընտանիքի անդամ՝ հորեղբոր որդին, զավակը ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ: Սույն օրենքով ոչ մի տեղ սահմանված չէ, թե ով է ընտանիքի անդամը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: