Թուրքիան «Իսլամական պետության» դաշնակիցն է. Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն Է»: Այդ մասին նա ասել Է Կառլովարի երկրամաս ուղեւորության ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների հետ մարտի 19-ին կայացած հանդիպմանը:

«Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա: Որովհետեւ նրանք «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցներն են,- հայտարարել Է նախագահը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին:- Դա նշանակում Է, որ հենց Թուրքիան Էր, չնայած այն բանին, որ նա ՆԱՏՕ-ի անդամ Է եւ ցանկանում Է անդամակցել Եվրամիությանը, որում, քիչ հավանական Է, որ կընդունվի, որպես միջնորդ հանդես գալիս «Իսլամական պետության» մատակարարման լոգիստիկական գործողություններում, երբ (այդ ահաբեկչական կազմակերպությունը) բռնազավթել Էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, նավթի դուրսբերումն Էր ահաբեկիչների զավթած տարածքից եւ այլ բաներ»:

Զեմանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի իսլամացման քաղաքականություն Է վարում:

«Դա արդեն Աթաթյուրքի աշխարհիկ պետությունը չԷ, այլ մի պետություն, որն իսլամական գաղափարախոսություն Է դավանում, իսկ դրանից տրամաբանորեն հետեւում Է, որ այն մոտ Է կանգնած իսլամական արմատականներին»,- հավելել Է Զեմանը:

Աղբյուրը՝ armepress.am