Խորհրդավոր հեռախոսազրույց

Հայաստանի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունները երեկ խիստ կցկտուր հաղորդագրություն են տարածել մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ «Քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- ընդամենը այսքանն է ասված ոչինչ չասող հաղորդագրության մեջ:

Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը և հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու և ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել։

Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-ինչ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն Ռուաստանը չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս։

Աղբյուրը` https://168.am/2019/03/19/1096460.html