Հազիվ էլ Թորոսյանի դաշնակիցը հակածխախոտային օրենքի մասով Լուլուն լինի

Արսեն Թորոսյանն, ինչպես գիտեք, ագրեսիվորեն պայքարում է ծխելու դեմ, միևնույն ժամանակ, պայքարում է ալկոհոլի, շաքարի, ամեն ինչի դեմ, ինչն իր պատկերացմամբ վնաս է: Արսենը թքած ունի ներդրումների, բյուջեի վիճակի, թոշակառուների թոշակի ու առհասարակ մարդկանց վրա, քանի որ իր սեփական օրենսդրական նախաձեռնություններն ավելի կարևոր են: Արսենը մարտնչող և պայքարող տեսակ է, պայքարում է հանուն Սորոս պապիկի, ԱՀԿ-ի և իր ծրագրերի իրագործման համար՝ նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լինի:

Պայքարող և մարտնչող տեսակ է նաև Լուլուն, ով ի տարբերություն Արսենի, պայքարում է ինքն իր դեմ: Չգիտես ինչու որոշել է, որ այլևս հարցազրույց չի տալու որևէ ԶԼՄ-ի, չնայած առանձնապես չէին կոտորվել իրենից հարցազրույց վերցնելով, ոնց տեսնում ենք: Որոշել է, որ սաղ փիսն են, ծախված են, բացի իր վարչապետի կայքերից: Լուլուն, ուղղակի, ի տարբերություն Արսենի, գիտի, որ պայքարելուց պետք է միշտ հաշվի առնել գերագույնի կարևորությունը, մյաու ասել նրա դիմաց և հաճոյանալ… Դե ամեն դեպքում Ծառուկյանի մոտ աշխատած մարդ է, ձևերը լավ գիտի: Սակայն, Լուլուն չգիտի, թե ոնց ձևակերպի խոսքերը, որ 32 անգամ խմբագրելու կարիք չլինի, Արսենն էլ չգիտի, թե ոնց անի, որ իր օրենքի նախագծերը Լուլուի ստատուսների օրը չընկնեն:

Այս երկուսն այնքան ընդհանուր թեմաներ ունեն, որ արդեն զարմանալի չէ, թե ինչու է Արսենի հիմնական դաշնակիցն ԱԺ-ում հենց Լուլուն:

Ի դեպ, Արսենը ծխելու դեմ պայքարի շրջանակներում լավ կլինի մի հատ հասկանա, թե Լուլուն ի՞նչ է ծխում, չնայած կարևորը ծխախոտ չծխի, մնացածը ոնց որ օկ է նոր իշխանության համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.torosyan.963/posts/110243003477569