«Իմ քայլ»-ում հակասությունները խորանում է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները եւ փոխադարձ անհանդուրժողականությունը ավելի են խորանում:

Խմբակցության անդամները միմյանց մեղադրում են դիլետանտիզմի մեջ՝ համոզված լինելով, որ իրենք ավելի պատրաստված են խորհրդարանական աշխատանքի համար:

Շատերը իրար նույնիսկ չեն բարեւում՝ համարելով, որ իրենց համար վիրավորական է գտնվել միեւնույն խմբակցությունում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: