Թրամփը Կոնգրեսից ավելի շատ գումար է պահանջել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Կոնգրեսից խնդրել հավելյալ 8.6 միլիարդ դոլար` Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նպատակով, Lenta.ru-ի փոխանցմամբ` հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` նախատեսվում է, որ այդ ծախսերը կներառվեն 2020թ. բյուջեում:

Նշվում է, որ Թրամփի առաջարկած գումարը վեց անգամ ավելի շատ է, քան վերջին երկու տարում Կոնգրեսի հետ պատի կառուցման նպատակով համաձայնեցված ծախսերը, ինչպես նաև վեց տոկոս ավելի շատ է, քան այն գումարը, որը Թրամփն առաջարկում էր տրամադրել արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից պահանջում էր Մեքսիկայի հետ պատի կառուցման համար տրամադրել 5.7 մլրդ դոլար:

Ինչպես նշում է Reuters-ը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն, ամենայն հավանականությամբ, չի բավարարի թրամփի պահանջը: