Պատճառները, որոնց համար գնում ենք С-400 համակարգերն, ակնհայտ են. Էրդողանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին

Թուրքիայի կողմից С-400 համալիրների ձեռբերումն առնչություն չունի ոչ ՆԱՏՕ-ի անվտանգության և ոչ էլ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման պայմանագրի հետ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Պատճառները, որոնց համար մենք գնում ենք այդ համակարգերն, ակնհայտ են»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ թուրք զինվորականների կողմից С-400 համակարգերի շահագործման պայմանները չեն թաքցվում Անկարայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական զենիթահրթիային համակարգերը Թուրքիայում կտեղակայվեն այս տարվա հոկտեմբերին:

ԱՄՆ բազմիցս դեմ է հանդես եկել Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռք բերմանը: Պենտագոնը նույնիսկ սպառնացել է «ծանր հետևանքներով», մասնավորապես պատժամիջոցերի սահմանմամբ և հարաբերությունների վատթարացմամբ: