Ամսվա աշխատանքների ամփոփ վիճակագրություն. ի՞նչ են արել հայ մասնագետները Սիրիայում

Մինչ օրս Սիրիայում հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ իր Facebook-ի էջի միջոցով:

«Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Բժիշկները փետրվարի 18-ից առ այսօր, ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն», տեղեկացրել է Հովհաննիսյանը: