«Որո՞նք են 2008-ի մարտի մեկից արված մեր հետևությունները». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որո՞նք են 2008-ի մարտի մեկից արված մեր հետևությունները։ Ի՞նչ դասեր ենք քաղել։ Եթե էմոցիոնալ գնահատականները մի կողմ դնենք, ապա ամենակարևոր դասը պետք ա լիներ էն, որ անթույլատրելի ա քաղաքական հարցերում բռնության ու, առավել ևս, զենքի կիրառումը։ Քաղե՞լ ենք, արդյոք, էդ դասը։ Ակնհայտ էր, որ հաջորդող 10 տարիներին հավաքական մեզնից շատերն էին պատրաստ զենքով հարցեր լուծելու սխեմաներ տեսնել/գծել։ Հուսանք՝ «սրանց գյուլլել ա պետք» ու որ «սահմանադրական կարգը պաշտպանելու համար» ոստիկանությունն ու բանակը միանշանակ պետք ա կրակեն համոզմունքները երերացել են 2018-ի պրոցեսից հետո։ Վստահություն կհաղորդեր քաղաքականության մեջ որևէ կերպ ներգրավված ուժերի, շերտերի հրապարակային, հանրային համաձայնագրի կնքումը առ այն, որ նրանք հետագայում էլ հրաժարվում են նույնիսկ դիտարկել զենքով հարց լուծելու որևէ հնարավորություն։ Չգիտեմ՝ դա ոնց ա հնարավոր, բայց հենց ինքս, որպես անհատ, նման բան հաջողելու ռեսուրս գտնեմ, էլ չեմ սպասի որևէ նախաձեռնության»:

Որո՞նք են 2008-ի մարտի մեկից արված մեր հետևությունները։ Ի՞նչ դասեր ենք քաղել։ Եթե էմոցիոնալ գնահատականները մի կողմ…

Posted by Suren Sahakyan on Thursday, February 28, 2019