Ձեզ հետ աշխատելը հեշտ է և հաճելի. Կառավարության անդամները շնորհավորեցին Տիգրան Ավինյանին՝ 30-ամյակի կապակցությամբ

Կառավարության նիստում գործադիրի անդամներն շնորհավորեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Տիգրան Ավինյանը դարձավ 30 տարեկան:

Տիգրան Ավինյանին շնորհավորեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն և ասել, որ Ձեզ հետ աշխատելը հեշտ է և հաճելի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության հերթական նիստը վարում էր Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Իրանում էր:

tert.am