Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Դպրոցահասակ երեխաների ծնողներ բազմիցս են հարց բարձրացրել պայուսակների ծանր լինելու մասին, սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվ քննարկվել է՝ պատկան մարմինների ուշադրությունը սևեռելու ակնկալիքով:

Աղբյուրը՝ 168.am