«Իմ քայլի» աշխատանքային խումբը մտավոր սեփականության մասին օրենսդրական նախաձեռնություն կմշակի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային խումբ կձևավորի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերելու է մտավոր սեփականությանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնեց՝ ամփոփելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ խմբակցության աշխատանքային հանդիպումը:

«Հակոբ Արշակյանի հետ խոսել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունների մասին: Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունում խումբ կձևավորվի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով:  Մասնավորապես, Արշակյանը նշեց երկու նախաձեռնության մասին: Խոսքը մտավոր սեփականության մասին է»,-ասաց Մակունցը:

Նա նշեց՝ մտավոր սեփականության հարցը մեծ խնդիր է առաջացնում դաշտում, և դա կարգավորման կարիք ունի:

Աղբյուրը՝ 168.am