Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում. Է. Շարմազանովը՝ կիսանախագահական համակարգին անցնելու ՀԱԿ-ի առաջարկի մասին

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պարլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից: Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:

Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումը, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:

Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որն իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»,-գրել է Էդուրադ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որով կառավարությանն առաջարկում էր վերադառնալ կիսանախագահական համակարգին, անցկացնել նախագահական նոր ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը:

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները..

Աղբյուրը՝ tert.am