Անի Սամսոնյանը կընտրվի հանձնաժողովի փոխնախագահ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը տեղի կունենա ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը կընտրվի հանձնաժողովի փոխնախագահ:

Հանձնաժողովը կհաստատի նաև իր աշխատակարգը, այդ թվում՝ այն կալանավայրերի ցանկը, որտեղ հանձնաժողովը պետք է այցելություններ և կալանավորների հետ հանդիպումներ կազմակերպի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: