Եկամտահարկի նվազեցումը հուլիսի 1-ից տեղափոխվել է սեպտեմբերի 1. Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում տարածել է e-draft.am-ում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«Եվ ահա ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնին հրապարակվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր տարբերակը, որտեղ, ի թիվս այլ խնդրահարույց դրույթների, եկամտային հարկի նվազեցումը հուլիսի 1-ից տեղափոխվել է սեպտեմբերի 1»,- գրել է նա: