Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը կրկին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասվում է հրամանագրում։